Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.11.2024 | 00:01

Բարեսե՛ր Տեր,

ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված:

Թող իբրև ահեղ կոչնակ՝

ղողանջեն զանգերն այս Տաճարի

և միախառնվելով մեր խնդրանքներին՝

առաքվեն վեր,

դառնան Հայր Աստծուն ձոնված

օրհներգ ու փառաբանում:

Եվ օրհնությամբ թող լցվեն

Հայաստան ու Արցախ աշխարհը:

Ամեն:

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ